Վիկտորյա Բեքհեմին մեղադրել են անորեքսիայի քարոզչության մեջ

19:21   26 նոյեմբերի, 2022

Վիկտորյա Բեքհեմը շարունակում է աշխատել հագուստի նոր հավաքածուի վրա՝ միեւնույն ժամանակ ինքն է փորձում զգեստապահարանի իրերն ու լուսանկարները տարածում համացանցում։ Նա կա՛մ ուսումնասիրում է ապագա պահանջարկը, կա՛մ պարզապես չի սպասում նորաձեւության ցուցադրություններին:

45851565256.jpg (92 KB)

Բեքհեմը ցուցադրել է երկու հանդերձանք։ Պատռված ուսով սեւ շրջազգեստով լուսանկարում Վիկտորյան շրջապատված է երեք տղամարդկանցով։ Հետին պլանում երեւում է, որ ստուդիայում մի փոքր ստեղծագործական խառնաշփոթ է, եւ աշխատանքային մթնոլորտ է տիրում։

451221205520.jpg (81 KB)

Երկրորդ կադրում բաժանորդների ուշադրությունն ավելի շատ գրավել է նրա աղջկա կազմվածքը, քան բարձր նորաձեւությունը. ուշադիր երկրպագուները նկատել են, որ Վիկտորյան առանց կրծկալի է, բայց «պնդումները» դրանով չեն ավարտվել։ «Անորեքսիայի լիարժեք քարոզչություն», «Ես տեսնում եմ քո կողոսկրերը», «Մեջքի ստորին հատվածի հետ կապված խնդիրներ ունե՞ք», — գրել են չարամիտ բաժանորդները։ Համոզված ենք, որ Վիկտորյան թքած ունի հեյթերների կարծիքների վրա, իսկ հավատարիմ երկրպագուները գոհ են ցանկացած կոնտենտից։

 

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE