«Օսկարի» դափնեկիր եւ երգչուհի Այրին Կառային մահացած են գտել Ֆլորիդայի իր տանը

22:21   26 նոյեմբերի, 2022

63 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի եւ դերասանուհի Այրին Կառան։ Այս մասին Twitter-ում հայտնել է հայտնի գործակալ Ջուդիթ Մուսը։ Նրա խոսքով՝ Կառային մահացած են գտել Ֆլորիդայում գտնվող նրա սեփական տանը։

«Սա գործակալի աշխատանքի վատագույն մասն է: Չեմ կարող հավատալ, որ ստիպված գրում եմ սա»,- գրել է Մուսը։ «Խնդրում եմ կիսվեք Այրենի մասին ձեր մտքերով եւ հիշողություններով: Ես կկարդամ յուրաքանչյուր գրառում եւ կիմանամ, որ նա ժպտում է երկնքից: Նա պաշտում էր իր երկրպագուներին»։

Մահվան պատճառն առայժմ անհայտ է եւ կհրապարակվի «երբ տեղեկություն լինի»։

Դերասանուհին հայտնի է դարձել 1980 թվականի «Փառք» մյուզիքլի նկարահանումից հետո, որտեղ նա կատարել է տիտղոսային երգը։ Այս ժապավենին մասնակցելու համար նկարիչը արտիստուհին առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի։

Ավելի ուշ Կառան գրել եւ կատարել է «Flashdance... What A Feeling» երգը, որը դարձել է «Flashdance» բլոքբասթերի սաունդթրեքը։ Այս ժապավենի համար նա ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն կանացի փոփ վոկալի, «Օսկար»՝ ֆիլմի լավագույն երգի համար եւ մի շարք այլ մրցանակներ։



© NEWS.am STYLE