Հայտնի է աշխարհի ամենաոճային աստղի անունը

15:13   27 նոյեմբերի, 2022

GQ տղամարդկանց ամսագրի ամերիկյան տարբերակի խմբագիրներն անվանել են աշխարհի ամենաոճային հայտնիին։ Համապատասխան նյութը հայտնվել է հրատարակության կայքում։

Առաջին տեղը զբաղեցրել է սուպերմոդել Բելլա Հադիդը։ Լրագրողների կարծիքով՝ մոդելը հաղթել է տղամարդկանց հագուստը պատշաճ կրելու ունակության շնորհիվ։ «Հադիդը տղամարդկանցից ավելի լավ է հագնում տղամարդկանց հագուստը: Այդուհանդերձ նա կարող է ամեն ինչ», - հայտարարել են նրանք:

Բացի այդ, փորձագետները ոճային հայտնի մարդկանց թվում նաեւ նշել են դերասանուհի Զենդայային, փոփ երգիչ Ջասթին Բիբերին եւ դերասան Տիմոտի Շալամեին: Հատկապես առանձնացել է Քիմ Քարդաշյանը, ով Met Gala ամենամյա պարահանդեսին ներկայացել է Մերիլին Մոնրոյի զգեստով։



© NEWS.am STYLE