Ռեփեր Headie One-ը ծեծկռտուք է սարքել Sony Music-ի լոնդոնյան գրասենյակում

13:21   27 նոյեմբերի, 2022

Բրիտանացի երգիչ Headie One-ը Sony Music լեյբլի գրասենյակում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Կռիվը տեղի է ունեցել նրա եւ մրցակից ռեփերի միջեւ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Գրասենյակի աշխատակիցները ծեծկռտուքի ժամանակ թաքնվել են սեղանների տակ։ Ոչ ոք չի տուժել: «Հատակի վրա արյուն է եղել։ Կնհայտ է, որ այս մարդիկ ատում են միմյանց, սակայն այն, ինչ տեղի ունեցավ սրճարանում, ուղղակի շոկային էր։ Ամենուր սնունդ ու արյուն էր»,- հիշել է ներկաներից մեկը։

Լեյբլի ղեկավարներն ասել են, որ միջադեպից հետո կվերանայեն անվտանգության արձանագրությունները:

The Daily Mail-ն ընդգծում է, որ ծեծկռտուքը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Լոնդոնի Տոտենհեմ եւ Վուդ Գրին շրջանների բանդաների միջեւ խմբակային վեճերի հետ:



© NEWS.am STYLE