Նոր մանրամասներ հարկային խարդախության գործով. Շակիրան մտադիր է կանգնել դատարանի առաջ

17:26   27 նոյեմբերի, 2022

Ամռան վերջին լուրեր տարածվեցին, որ Շակիրային ութ տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար։ Երգչուհուն մեղադրանք է առաջադրվել 15,5 միլիոն դոլարի հարկային խարդախության գործով։ Ինչպե՞ս է այժմ զարգանում գործընթացը։

Նախօրեին երգչուհին գործի շրջանակներում մեղադրել է Իսպանիայի գանձարանին հետապնդումների համար։ Աստղի փաստաբանի խոսքով՝ հարկայինը խախտում է երգչուհու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ հիվանդանոցներից պահանջում է անձնական տվյալներ եւ ստուգում սոցիալական ցանցերը։ Երգչուհին հայտարարել է, որ չի պատրաստվում ղեկավարվել հարկային ծառայության կողմից եւ կներկայանա դատարան։

Հիշեցնենք, որ հարկերից խուսափելու մեջ երգչուհուն առաջին անգամ մեղադրել են 2018թ.-ին։



© NEWS.am STYLE