«Վայելում եմ աշնան վերջին օրերը»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

12:47   27 նոյեմբերի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանայի կերպարում։

316714779_517529253757717_8274973439465833223_n(1).jpg (237 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում գեղեցկուհին երկնագույն վերնաշապիկ է կրում։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Վայելելով աշնան վերջին օրերը», - հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

314458152_695933471802498_7016757501269281046_n.jpg (167 KB)

Ավելի վաղ Լուսինեն հրապարակում  էր արել ամուսնու մասնակցությամբ՝ անդրադառնալով իրենց հարաբերություններին. «Անհավատալի է ու այնքան հաճելի, որ կա մեկը, ով քեզ սիրում է այնպիսին ինչպիսին որ դու կաս, չի քննադատում, ուղղակի սիրում է։ Քեզ սիրում է քո գժություններով հանդերձ ու ամեն խելառության պատրաստ է քեզ համար»:



© NEWS.am STYLE