«Wednesday» սերիալի ստեղծողն ակնարկել է երկրորդ եթերաշրջանի մասին

20:18   27 նոյեմբերի, 2022

TV Line պարբերականին տված հարցազրույցում «Wednesday» սերիալի ստեղծող եւ շոուրաներ Ալ Գոֆը խոսել է շոուի հնարավոր շարունակության մասին: Այս մասին հայտնում է IndieWire-ը։

«Մեզ թվում է, որ այս կերպարների հետ դիպել ենք միայն մակերեսին: <...> Մենք ցանկանում ենք ընտանիքին ցույց տալ հաջորդ սեզոնում, ինչպես արդեն արել ենք մի քանի դրվագներում»,- նշել է Գոֆը:

«Wednesday»-ն այս շաբաթ թողարկվել է Netflix-ում: Սթրիմինգային ծառայությունը դեռ պաշտոնապես չի թարմացրել նախագիծը երկրորդ սեզոնի համար։

Մի քանի դրվագների ռեժիսորն է Թիմ Բյորթոնը։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ջեննա Օրտեգան: Դերասանական կազմում են նաեւ Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Գվենդոլին Քրիստին եւ Քրիստինա Ռիչին:



© NEWS.am STYLE