Հյու Ջեքմանը պատմել է, թե ինչու է հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից

12:03   28 նոյեմբերի, 2022

Դերասան Հյու Ջեքմանը խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից՝ չնայած ֆրանշիզայի պրոդյուսերների համառ առաջարկներին։ Ավստրալացի դերասանի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել կրկնվել։

«Ես չէի ցանկանում նույն բանն անել: Նկատի ունեմ մարտաֆիլմում հերոսի դերը։ Այն միշտ եղել է ամերիկյան շատ ֆիլմերի գլխավոր տաք ուտեստը, որպես սկզբնօրինակ։ Բարդ իրավիճակներում հայտնված հերոս տղաների տեսակները: Այդ իսկ պատճառով ես մտածեցի. «Ահ, ոչ: Դա խնդիր է»:

Հյու Ջեքմանը հայտնել է, որ EON Productions-ի թիմը, որին պատկանում են «Ջեյմս Բոնդ»-ի բոլոր իրավունքները, Փիրս Բրոսնանի հեռանալուց հետո կապվել են նրա հետ։ Ենթադրաբար՝ «Խաղատուն Ռոյալ» դրվագը նկարահանելուց առաջ: «Ես նժարին դրացի «դրական» եւ «բացասական» կողմերն ու որոշեցի. «Եթե ես դա անեմ Վուլվերինի հետ միաժամանակ, ապա ժամանակ չեմ ունենա այլ բանի համար»։ Ինձ համար ավելի հետաքրքիր է հանդես գալ  այնպիսի կերպարներում, որոնք դուրս են տիպիկ շրջանակներից», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հյու Ջեքմանը եւս մեկ անգամ կդառնա Վուլվերին՝ Marvel-ի կոմիքսների «Դեդփուլ 3» ֆիլմում: Անհրաժեշտ ֆիզիկական վիճակը վերականգնելու համար դերասանն արդեն սկսել է ինտենսիվ մարզումները։



© NEWS.am STYLE