«Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավել...»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր ջերմ տեսանյութը

10:47   28 նոյեմբերի, 2022

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, նոր տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված հոլովակում Քրիստինան գրկում, համբուրում ու խաղում է  փոքրիկի հետ։ Մայր ու  դուստր միանման հանդերձանքով են․ սպիտակ բլուզ, սեւ տաբատ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավել...», - հրապարակումը մակագրել է Քրիստինան։

 

Օրեր առաջ Քրիստինան տեսանյութ էր հրապարակել, որում ամուսնու եւ դստեր հետ պարզել է երկրորդ երեխայի սեռը։  Զույգը կրկին աղջիկ է ունենալու։ «Աղջիի՜կ...Մեր հրաշք աղջիկ, անհամբեր սպասում ենք քո լույս աշխարհ գալուն» , - հրապարակմանը կից գրել էր Քրիստինան։

 

 

Կադրերը՝ @family_portrait_la



© NEWS.am STYLE