Դրեյքն իր ընկերոջը շքեղ, բայց շատ տարօրինակ նվեր է մատուցել ծննդյան օրվա կապակցությամբ

14:09   28 նոյեմբերի, 2022

Ռեփեր, պրոդյուսեր եւ պարզապես DJ Khaled-ն իր Instagram-ում կիսվել է, ըստ երեւույթին, իր ծննդյան օրվա կարեւորագույն պահով: Բանն այն է, որ նրա ընկեր Դրեյքը նրան նվիրել է ... չորս թանկարժեք ճապոնական զուգարանակոնք, որոնց մասին նա վաղուց էր երազում:

Տղամարդն իր հետեւորդների համար կազմակերպել է ճապոնական Toto ընկերության անհավանական զուգարանակոնքերի շնորհանդես։ Նախ, նրանք ունեն բավականին տպավորիչ չափսեր: Երկրորդ՝ դրանք հագեցած են ուլտրամանուշակագույն մաքրման համակարգով եւ նստատեղերի տաքացմամբ։ Երրորդ՝ դրանք հեռակառավարվում են: Չորրորդ՝ ճիշտ նույնից կա Դրեյքի տանը։ Դե, որպես բոնուս, երաժիշտը պատմել է, որ դեռ անձամբ չի ստուգել, ​​բայց, իր տեղեկություններով, այս զուգարանակոնքերը կարող են նույնիսկ երաժշտություն միացնել։

«Սա ամենահիասքանչ զուգարանակոնքն է, որ երբեւէ տեսել եմ իմ կյանքում։ Թերեւս սա մարդկության պատմության լավագույն նվերն է»,- հիացել է DJ Khaled-ը։ Նա նաեւ նշել է, որ սիրում է մտորել կյանքի մասին՝ ինտերիերի այս իրին նստած։  Նրա խոսքով՝ ամենահետաքրքիր ստեղծագործական մտքերն իր գլխում առաջացել են հենց այդ ինտիմ պահին։ Այդ իսկ պատճառով զուգարանակոնքերը պետք են լինեն բարձրորակ, եւ իհարկե չարժե խնայել դրանց վրա:

Դե, նման բացահայտումներ սպասելի էր մի մարդուց, ով լավ գաղափար է համարում իր հանդերձարան երկրպագուներին գիշերելու հրավիրելը։  Միայն հետաքրքիր է, թե ինչ է ակնարկել Դրեյքը նման տարօրինակ նվերով։ Լավ է, որ DJ Khaled-ը տղամարդ է, թեեւ տաքարյուն, բայց ոչ նեղացկոտ, այլապես զուգարանային հումորը կարելի է տարբեր ձեւերով հասկանալ…

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE