Էմիլի Ռատակովսկին եւ Փիթ Դեւիդսոնը հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը

17:01   28 նոյեմբերի, 2022

Մոդել Էմիլի Ռատակովսկին եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնն իրենց դեբյուտը կատարեցին որպես զույգ՝ միասին ներկայանալով բասկետբոլային խաղին։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։

31-ամյա մոդելն ու 29-ամյա դերասանը Մեդիսոն Սքուեր Գարդենի առաջին շարքում կողք կողքի նստած դիտել են «Նիքսի» եւ «Գրիզլիս» խաղը։ Ռատակովսկին եւ Դեւիդսոնը լուսանկարվել են, ծիծաղել եւ գարեջուր խմել Բեն Սթիլլերի եւ Ջորդին Սփարքսի ընկերակցությամբ։ Մոդելը հագել էր կիպ կապույտ ջինսե տաբատ, շագանակագույն փքաբաճկոն եւ օձի պրինտով երկարաճիտ կոշիկներ, իսկ Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդը մարզադաշտ էր եկել կապույտ սպորտային կոստյումով եւ սպիտակ սպորտային կոշիկներով։

pete-davidson-emrata-knicks-008.jpg (101 KB)

Բասկետբոլի թիմի պաշտոնական օգտահաշվում տեղադրվել են Ռատակովսկու եւ Դեւիդսոնի լուսանկարները: «Դուք կարող եք նրանց հարցնել, թե արդյոք այս լուսանկարները կարելի է համարել սիրավեպի պաշտոնական հաստատում»,- գրել է Նիքսի խաղացողներից մեկը: Ինչին մեկ ուրիշը պատասխանել է. «Կհարցնեինք։ Բայց նրանք շատ զբաղված են»։

Փիթ Դեւիդսոնի եւ Էմիլի Ռատակովսկու հնարավոր սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին ԶԼՄ-ներում մի քանի ամիս առաջ։ Ըստ ինսայդերների՝ մոդելը դերասանի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով։

 Լուսանկարները՝ Michael Simon/Shutterstock



© NEWS.am STYLE