Ռեփեր Թումաջի Սալեհիին մահապատիժ է սպառնում բողոքի ցույցերի համար

19:11   28 նոյեմբերի, 2022

Իրանցի ռեփեր Թումաջ Սալեհիին մահապատիժ է սպառնում զանգվածային ցույցերին աջակցելու համար, հայտնում է CBC News-ը։

Սալեհին ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ նա իր երգերում քննադատել է Իրանի իշխանություններին եւ հրապարակայնորեն աջակցել երկրում տեղի ունեցող ցույցերին՝ կապված 22-ամյա Մախսա Ամինիի մահվան հետ։

Թումաջի հարազատները հայտնել են, որ ռեփերին մեղադրում են «Աստծո դեմ պատերազմ մղելու մեջ», որը երկրում պատժվում է մահապատժով։ Տղամարդուն արգելել են փաստաբան վարձել։

Իրանում բողոքի ալիք է սկսվել 22-ամյա աղջկա՝ Մախսա Ամինիի մահից հետո, ով բերման է ենթարկվել ոստիկանության՝ բացատրական զրույցի համար։ Նա փողոց էր դուրս եկել գլխաշորով, ոչ թե հիջաբով: Սեպտեմբերի 16-ին աղջիկը մահացել է։ Ոստիկանությունը մահվան պատճառն անվանել է սրտի կաթված։ Սակայն իրանցիները կատարվածի մեջ մեղադրում են իրավապահ մարմիններին՝ ասելով, որ Ամինին մահացել է ծեծի ենթարկվելուց հետո։ Բողոքի ակցիաների շրջանակում իրանցի կանայք դուրս են գալիս փողոց, կտրում են իրենց մազերը եւ հանում հիջաբը հանրության առաջ։



© NEWS.am STYLE