22:19 28 նոյեմբերի, 2022«Կյանքի ծառի» հեղինակ Թերենս Մալիկը նոր գովազդային հոլովակ է նկարահանել Louis Vuitton նորաձեւության ապրանքանիշի համար։
Երեք րոպեանոց տեսահոլովակը վերնագրված է «Towards A Dream in the USA» եւ ցուցադրում է երկրի տեսարժան վայրերը: Գովազդը հայտնվել է սեպտեմբերի սկզբին, սակայն Մալիքի մասնակցության մասին հայտնի դարձավ միայն հիմա։ 2021 թվականին նա նաեւ գովազդ է նկարահանել Ford մեքենաների համար։
Ռեժիսորն այժմ աշխատում է աստվածաշնչյան «Քամու ճանապարհը» էպոսի վրա, որտեղ Մարկ Ռայլենսը մարմնավորում է Սատանային: Մալիկի վերջին ժապավենը՝ «Գաղտնի կյանքը», թողարկվել է 2020 թվականի մարտին։