Dior-ին մեղադրել են ամանորյա հավաքածուի պրոմոյում Ռուսաստանի թաքնված գովազդի մեջ

23:13   28 նոյեմբերի, 2022

Dior նորաձեւության տանը մեղադրել են Ռուսաստանին թաքնված գովազդելու մեջ այն բանից հետո, երբ ապրանքանիշը հրապարակել է կադրեր Սուրբ Ծննդյան նոր հավաքածուի գովազդային արշավից։ Բացասական մեկնաբանություններ են հայտնվել բրենդի պաշտոնական սոցիալական ցանցերում:

Dior նորաձեւության տան էջում հայտնվել են բրենդի ամանորյա հավաքածուի թողարկմանը նվիրված նոր գովազդային արշավի նկարահանումներից կադրեր։ Լուսանկարներում մոդելները կեցվածք են ընդունել ձնառատ կեչու անտառում՝ ցուցադրելով նոր հավաքածուի զգեստներն ու աքսեսուարները։

315937017_5844827442238539_842668604099295175_n.jpg (554 KB)

«Այս սառցե թագավորությունում Մարիա Գրացիա Չիուրիի եթերային ստեղծագործությունները միավորում են տոնական սեզոնի հրաշալիքները: Բազմաթիվ անբասիր ժանյակավոր զգեստներ եւ աքսեսուարներ նոր հավաքածուից դուրս են գալիս ձյան միջից: Հետեւե՛ք հաջորդ ճամփորդություններին, քանի որ շրջագայությունը շարունակվում է»,- ասվում է հրապարակման մեկնաբանություններում:

Բրենդի էջի հետեւորդները նշել են, որ ամանորյա հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում ռուսական մշակույթին եւ բնությանը։ Մեկնաբանություններում օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի՝ մինչ ոմանք հիանում էին նկարահանումների գեղեցկությամբ, մյուսները բացասական մեկնաբանություններ էին գրում։

«Ինչպե՞ս կարող եք հիմա գովազդել Ռուսաստանը»: «Ինչպիսի ամոթ, Dior: Մի երկրի ոճի խթանում, որին Եվրախորհրդարանը հռչակել է ահաբեկչական երկիր»,- գրել են օգտատերերը։

Կան նաեւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ։

 «Ռուսական ձմեռ. ի՜նչ գեղեցիկ է:», «Մենք հասկացանք: Dior-ը որոշել է ռուս օրիորդի ոճը ներկայացնել», «Կեչիկներ, պարեր, ժանյակներ։ Ամեն ինչ շատ ռուսական է», «Դասական ռուսական երաժշտություն, տաք հագուստ, ձյուն եւ կեչիներ, շուրջպարեր։ Վաղուց այդքան գեղեցիկ ներկայացում չի եղել՝ ա լյա ռուս», - գրել են ապրանքանիշի ռուսալեզու երկրպագուները:

Լուսանկարը՝ Dior

 



© NEWS.am STYLE