Լաս Վեգասում հայտարարել են Soul Train Awards-ի հաղթողներին. երեկոյի աստղը երգչուհի Բեյոնսեն էր

10:19   29 նոյեմբերի, 2022

Լաս Վեգասում կայացած Soul Train Awards-ի շրջանակում հայտնի են դարձել լավագույն աֆրոամերիկացի երաժիշտները. հաղթողների ցանկը հրապարակված է միջոցառման պաշտոնական կայքում։

Երեկոյի աստղը երգչուհի Բեյոնսեն է եղել, ով մրցանակ է ստացել միանգամից երեք անվանակարգում՝ «Լավագույն ալբոմ»՝ իր նոր «Renaissance» ալբոմի համար, «Տարվա երգ»՝ «Break My Soul» թրեքի համար եւ «Լավագույնի համագործակցություն»՝ «Make Me Say It Again, Girl»-ի համար, որը Ռոնալդ Իսլիի հետ համագործակցաբար արված աշխատանք է:

«Լավագույն հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել նիգերիացի երգիչ Թեմսը, «R&B ոճի լավագույն կին արտիստ»` Ջեյմս Սալիվանը, «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում մրցանակը ստացել է Silk Tonic դուետը՝ Բրունո Մարսի հետ համագործակցաբար նկարահանված «Smokin Out The Window» երգի տեսահոլովակի համար։ «Լավագույն պարային բեմականացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիզզոն՝ «About Damn Time» տեսահոլովակով։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE