Քանյե Ուեսթը ճանաչվել է «տարվա հակասեմիստ»

13:30   29 նոյեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը գլխավորել է 2022 թվականի հակասեմիստների լավագույն տասնյակը, գրում է New York Post-ը`հավելելով, որ համապատասխան հարցումն անցկացրել է StopAntisemitism.org շահույթ չհետապնդող կազմակերպությունը։

«Յեն (Քանյե Ուեսթ) օգտագործում է իր հանրաճանաչությունը՝ հրեաների, իշխանության եւ փողի մասին հակասեմական հայտարարություններ տարածելու համար: Սա պարտվողական դիրքորոշում է»,- նշել է կազմակերպությունը:

Ցանկի երկրորդ հորիզոնականում Բելլա եւ Ջիջի Հադիդիների հայրն է՝ Մուհամմադ Հադիդիը:



© NEWS.am STYLE