Պետդուման «Տատու» խումբը վտանգավոր է համարել

11:27   29 նոյեմբերի, 2022

Պետդուման «Տատու» խմբի երգերը վտանգավոր է համարել, հայտնում է НСН-ը:՝ հղում տալով օրենսդիր մարմնի «Ընտանիքի, կանանց եւ երեխանորի հարցերով հանձնաժողով»-ին:

Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուտսկայան խմբին մեղադրել է իրեց գործունեության միջոցով ԼԳԲՏ անձանց թվի ավելացմանը նպաստելու հարցում:

«Մանկության տարներին մենք երբեք չենք մտածել աղջիկը կարող է աղջկա հետ լինել, մինչեւ, որ սկսեց գործել «Տատու» խումբը: Եվ աղջիկները սկսեցին միմյանց ձեռք բռնել, որովհետեւ նրանց ամեն տեղ տեսնում էին, որովհետեւ նրանք բոլոր հեռուստաընկերությունների եթերում էին: Տղան պետք է տղայի տեսք ունենա, աղջիկը՝ աղջկա։ Եթե ​​դու հիվանդություն ունես, պետք է բուժել այն, ոչ թե պարծենալ դրանով», - ասել է Բուտսկայան:

Նոյեմբերի 24-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ անձանց քարոզչությունն ու «ոչ ավանդական սեռական վարքագիծը» արգելող օրենք։



© NEWS.am STYLE