Netflix-ը The Witcher սերիալի եւս մեկ սփին-օֆֆ կնկարահանի

14:11   29 նոյեմբերի, 2022

Netflix-ը The Witcher սերիալի եւս մեկ սփին-օֆֆ կնկարահանի, որը նվիրված կլինի «Առնետներ»-ի ավազակախմբին, հայտնում է Redanian Intelligence-ը։

Նիլֆգաարդյան կայսրության կողմից նվաճված պետությունների տարածքներում կողոպուտ եւ սպանություններ իրականացնող ավազակախումբն արդեն հայտնվել է The Witcher-ի երրորդ եթերաշրջանի յոթերորդ եւ ութերորդ դրվագներում: Ակնկալվում է, որ նոր նախագծում գլխավոր հերոսներին կմարմնավորեն Քրիստել Ալվինը եւ Ֆաբիան ՄքՔալումը։

The Witcher-ի՝ Միշել Յեոնի մասնակցությամբ առաջին սփին-օֆը, որը կոչվում է Genesis of Blood, կթողարկվի մեկ ամսից, իսկ սերիալի երրորդ եթերաշրջանը ներկայումս հետարտադրական փուլում է եւ էրաններ է բարձրանալու 2023 թվականի ամռանը։



© NEWS.am STYLE