Ծլեպներ. ինչպե՞ս ազատվել դրանցից

19:14   6 դեկտեմբերի, 2013

Շատերի մոտ ծլեպներ առաջանում են վաղ տարիքից եւ ուղեկցում մինչեւ խոր ծերություն: Ոմանք դրանց «բախվում են», օրինակ, տունը հիմնովին մաքրելուց հետո, երբ եղունգներին կից նուրբ մաշկը սկսում է ծլեպներ տալ եւ տհաճ ցավ պատճառել:

Ծլեպների ի հայտ գալու ամենապարզ պատճառը լվացող միջոցների հետ մաշկի տեւական շփումն է: Դրանք կարող են առաջանալ նաեւ ձեռքերն ու եղունգները երկար ժամանակ անխնամ թողնելու հետեւանքով:

Ծլեպներից ազատվելու համար հետեւեք մեր խորհուրդներին:

1. Փողոց դուրս գալուց առաջ, հատկապես ցուրտ եւ քամոտ եղանակին, օգտագործեք սնուցող քսուք, ցանկալի է՝ ճարպոտ: Դա հարկավոր է անել դուրս գալուց մոտ մեկ ժամ առաջ:

2. Տնային գործերով զբաղվելիս օգտագործեք բամբակաթղթային հիմքով ձեռնոցներ՝ մինչ այդ ձեռքերը տրորելով գլիցերին եւ սիլիկոն պարունակող քսուքով: Իսկ գործն ավարտելուց հետո հարկավոր է ձեռքերը լվանալ մանկական կամ հակաբակտերիալ հեղուկ օճառով, այնուհետեւ խոնավեցնող քսուքով տրորել:

3. Ժամանակ առ ժամանակ պետք է այցելել գեղեցկության սրահ՝ պրոֆեսիոնալ մատնահարդարման եւ ձեռքերի խնամքի համար մասնագետի խորհուրդ հարցնելու նպատակով:

4. Եթե ծլեպները սկզբնական փուլում են, խնդիրը կարող է լուծվել ամեն օր մատները տաք ձիթապտղի յուղի մեջ ընկղմելով:

5. Եթե եղունգի թմբիկին պլոկվածություն չկա, բայց մաշկը բավական կոշտ է, այն պառզապես հղկեք խարտոցով: Մանր կտրվածքներն անպայման մշակեք ախտահանող նյութով:

6. Եթե ձեզ անհանգստացնում են եղունգների անկյունների ցավոտ կտրվածքները, որոնցից նաեւ արյուն է հոսում, անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում գործը կավարտվի տեղային վարակվածությամբ:

7. Ծլեպների հեռացումը բավական նուրբ պետք է արվի, եւ դուք դա կարող եք ինքնուրույն անել: Սկզբում ձեռքերը դրեք տաք ջրի մեջ, որին նախապես հավելել եք 1 թեյի գդալ գլիցերին կամ մեկ պտղունց սոդա: Այնուհետեւ ձեռքերը չորացրեք մաքուր սրբիչով:

Ծլեպները հեռացնելու հատուկ ունելին ախտահանեք սպիրտային լուծույթում: Ծլեպները կտրելիս ունելին պետք է մաշկին ոչ թե զուգահեռ հպվի՝ խարտոցի նման, այլ համարյա ուղղահայաց:

Ցանկալի չէ մատնահարդարման մկրատի կիրառումը: Ոչ մի դեպքում ծլեպը մի քաշեք, այ զգուշությամբ կտրեք ունելիով: Տնային պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել մատնահարդարման եղանիկից: Օգտակար գործիքն անվարժ ձեռքերում կտտանքների զենք է դառնում եւ կարող է լուրջ վնասել եղունգի թմբիկը:

Աղբյուրը՝ http://www.allwomens.ru



© NEWS.am STYLE