Նիկոլ Քիդմանը 100 հազար դոլարով գնել է Հյու Ջեքմանի գլխարկը

15:32   29 նոյեմբերի, 2022

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջոցներ հավաքող Broadway Cares / Equity Fights Aids ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպությունը բարեգործական աճուրդ է կազմակերպել, որին մասնակցել է դերասանուհի Նիկոլ Քիդմանը. նա 100 հազար դոլար արժողությամբ գլխարկ է գնել։ Այդ մասին գրում է Deadline-ը։

Գլխարկը Հյու Ջեքմանինն է: Դերասանն այն կրել է The Musician մյուզիքլի վերաբեմադրման իր ելույթի ժամանակ։

«Ես Նիկոլին ճանաչում եմ գրեթե 30 տարի եւ աշխատել եմ նրա հետ: Կարող եմ ասել, որ սա անակնկալ չէր։ Նա իմ ճանաչած ամենաառատաձեռն մարդկանցից մեկն է: Ես քեզ սիրում եմ», - ասել է Ջեքմանը՝ շնորհակալություն հայտնելով դերասանուհուն:

Դերասանի խոսքերին ի պատասխան Նիկոլ Քիդմանն ասել է, որ սիրում է նրան, եւ «Բրոդուեյ»-ը. «Ես սիրում եմ այն, ինչ անում ես, Broadway Cares»:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոյի ինստիտուտի (AFI) խորհուրդը որոշել է, երկար տարիներ կարիերայում ունեցած նվաճումների համար 49-րդ AFI Life Achievement Award մրցանակը շնորհել Նիկոլ Քիդմանին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 10-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Քիդմանը կլինի առաջին ավստրալացի դերասանուհին, ով AFI Life Achievement Award մրցանակ կստանա։



© NEWS.am STYLE