Հրապարակվել է Մարգո Ռոբիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ «Բաբելոն» ֆիլմի նոր թրեյլերը

16:11   29 նոյեմբերի, 2022

Հրապարակվել է Մարգո Ռոբիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ «Բաբելոն» ֆիլմի նոր թրեյլերը. ֆիլմում դերասանները մարմնավորում են հոլիվուդյան աստղերի: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին:

Ֆիլմը պատմում է 1920-ականների վերջին Լոս Անջելեսում համր կինոյից ձայնային կինոյի անցման մասին. այն Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբիի» եւ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ստեղծագործությունների խառնուրդն է։

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դիեգո Կալվան, Թոբի Մագուայրը, Մաքս Մինգելլան, Սփայք Ջոնզը, Ջին Սմարթը, Ջեֆ Գարլինը, Փի Ջեյ Բիրնը, Սամարա Ուիվինգը եւ Օլիվիա Ուայլդը։

Նախագծի ռեժիսորը Դեմիեն Շազելն է, ով հայտնի է իր La La Land, Obsession եւ Manin the Moon ֆիլմերով: Նա նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է: Պրոդյուսերն են Օլիվիա Հեմիլթոնը, Մարկ Պլատը եւ Մեթ Փլաուֆը։

Լուսանկարը՝ kinopoisk.ru



© NEWS.am STYLE