Քիմ Քարդաշյանն մեկնաբանել է Balenciaga-ի սկանդալային գովազդը

12:07   29 նոյեմբերի, 2022

Մինչ Balenciaga նորաձեւության տունը փորձում էր փրկել PR աղետի հետեւանքով տուժած իր հեղինակության մնացորդները, ապրանքանիշի դեմքը հանդիսացող Քիմ Քարդաշյանը լռում էր: Սակայն սկանդալը չի մարել եւ աստղը ստիպված հստակեցրել է իր դիրքորոշումը:

«Վերջին մի քանի օրերին ես լռում էի ո՛չ թե այն պատճառով, որ զզված եւ այլայլված չէի Balenciaga-ի վերջին գովազդային արշավներից, այլ որովհետեւ ուզում էի խոսել նրանց թիմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Որպես չորս երեխաների մայր՝ ես ցնցված էի այս կադրերից»,- հստակեցրել է Քիմը։

Հիշեցնենք, որ սկանդալ էր բարձրացել այն բանից հետո, երբ նորաձեւության տունը երեխա մոդելների մասնակցությամբ ֆոտոշարք էր հրապարակել, որում նրանց ձեռքին ԲԴՍՄ հանդերձանքով փափուկ խաղալիքներ էին, ինչն էլ բողոքի հիմնական պատճառն էր դարձել:

Քիմը Instagram սոցիալական հարթակի իր էջում անդրադարձել է նաեւ ընկերության պատասխանատվությանը. «Երեխաների անվտանգությանը պետք է շատ լուրջ վերաբերվել, մեր հասարակության մեջ չպետք է մանկապղծությունը սովորական դարձնելու որեւէ փորձ ունենա տեղի ունենա»:

Այս պահին լուսանկարները ջնջված են եւ նորաձեւության տունը ներողություն է խնդրել դրանց համար`հստակեցնելով գովազդային արշավի պատասխանատուներին:



© NEWS.am STYLE