Նանե Ավետիսյանը՝ Ջեյկոբ Մեյերի երեւանյան ցուցադրությանը. գեղեցկուհին երեկոյան զգեստով լուսանկարներ է հրապարակել

12:49   29 նոյեմբերի, 2022

2021 թվականին «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստաը ներկայացրած Նանե Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որոնք արվել են հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի երեւանյան ցուցադրության ընթացքում:

View this post on Instagram

A post shared by Nane Avetisyan/ Նանե Ավետիսյան (@nane_avetissian)

Լուսանկարներում գեղեցկուհին կրում է դիզայների ստեղծած երեկոյան զգեստներից մեկը: Այն սեւ զգեստ է՝ կարմկիր կորսետով եւ ձեռնոցներով: Գեղեցկուհու տեսքն ամբողջացված է սեւ բարձրակրունքներով, բարձր հավաքված վարսերով եւ վառ դիմահարդարմամբ:

«Նա լեդի է», - հրապարակմանը կից գրել է Նանե Ավետիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Seven Visions Hotels, The Dvin-ի ONE&ONLY թատրոնում՝ նոյեմբերի 27-ին, տեղի է ունեցել հարսանեկան եւ երեկոյան զգեստների համաշխարհային հռչակ վայելող մոդելավորող Ջեյկոբ Մեյերի հեղինակած զգեստների ցուցադրությունը։ Մոդելավորողը համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Քարդի Բ-ին, Ջենիֆեր Լոպեսը, Նիկի Մինժը, Քեթի Փերին, Բեյոնսեն եւ այլք։

Ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 100 նմուշ՝ արդեն հայտնի եւ նոր հավաքածուներից: Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանել է դիզայները՝ թեեւ բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել աշխարհում, երեւանյան շոուն ամենատպավորիչն էր:



© NEWS.am STYLE