Կորոնավիրուսի պատճառով Սթիվեն Սփիլբերգը չի մասնակցել «Գոթեմ» մրցանակաբաշխությանը

18:09   29 նոյեմբերի, 2022

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Deadline-ը։

Կինոռեժիսորը ծրագրում էր Գոթեմ (Gotham) մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել դերասանուհի Միշել Ուիլյամսին, սակայն ստիպված է եղել բաց թողնել այն։ 75-ամյա արտիստի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սթիվեն Սփիլբերգը Բեռլինի 73-րդ միջազգային կինոփառատոնում պատվավոր «Ոսկե արջ» մրցանակի կարժանանա` իր ստեղծագործական կյանքում ունեցած ձեռքբերումների համար:



© NEWS.am STYLE