«Երեւան էինք հասնում ուրախ-ուրախ». Դիանա Մալենկոյի եւ Մադոննա Հարությունյանի լուսանկարը ինքնաթիռից

16:48   29 նոյեմբերի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել Մադոննա Հարությունյանի մասնակցությամբ:

316482427_468368278737890_7762637546698713358_n.jpg (100 KB)

Հրապարակումն արվել է Դիանայի ինստագրամյան էջում: Կադրում երկու հաղորդավարուհիները ինքնաթիռում են:

«Երկար թռիչքներից հետո վերջապես Երեւան էինք հասնում ուրախ-ուրախ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ այս տարի Դիանա Մալենկոն նկարահանվել էր «Սեւազգեստ կանայք» կատակերգությունում, որի պրեմիերան հետաձգվել էր սեպտեմբերին Հայաստանի հարավային շրջաններում թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով:



© NEWS.am STYLE