«Արմենն ինձ համար մեր ժամանակների լավագույն դերասանն է». Գնել Ուլիխանյանը՝ Արմեն Մարգարյանի մասին (ֆոտո)

18:55   29 նոյեմբերի, 2022

Դերասան Գնել Ուլիխանյանը, ով տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում,  նոր հրապարակում է արել` անդրադառնալով դերասն Արմեն Մարգարյանին:

Նա երկու լուսանկար է հրապարակել, որոնցից մեկն արված է վերջերս ԱՄՆ-ում, որտեղ այժմն բնակվում են դերասանները, իսկ երկրորդը Հայաստանում`դեռեւս այն ժամանակ, երբ միասին աշխատել են:

View this post on Instagram

A post shared by Gnel Ulikhanyan (@gnelulikhanyan)

«Միշտ ասել եմ որ Արմենն ինձ համար մեր ժամանակների լավագույն դերասանն է եղել, հետո պատիվ ունեցա միասին Սունդուկյան թատրոնում խաղալ նրա հետ մի քանի հետաքրքիր ներկայացումներում ( ֆանտաստիկ խաղընկեր է, իմպրովիզի մեծ վարպետ)։ Հետո ընկերացանք, միասին ճանապարհ անցանք, բազմաթիվ հյուրախաղերի ենք գնացել, հրաշալի հիշողություններ ունենք… դե իսկ Արմենի հումորի մասին գիրք կարելի է գրել, գժվում եմ որ տրամադրությունը տեղն է լինում ու խորանում ենք…

Ու հիմա ճակատագիրն ինչ բան է, միասին այստեղ ենք, Միացյալ նահանգներում։ Ու կարծում եմ այստեղ էլ պետք է շարունակենք ստեղծագործել ես ու իմ լավ բարեկամը, հարազատը, իմ թատրոնի մի մասնիկը…», - լուսանկարներին կից գրել է Գնելը:

Ավելի վաղ դերասանը հրապարակում էր արել` կիսվելով իր մտորումներով. «Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով…մի՜շտ երազում…»:



© NEWS.am STYLE