Louis Vuitton-ը կահույքի իր առաջին բուտիկն է բացել Շանհայում

20:10   29 նոյեմբերի, 2022

Ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշը հայտարարել է Շանհայում տան կահավորման եւ ինտերիերի դիզայնի իր առաջին խանութի բացման մասին, հայտնում է Fashion Network-ը։

Ապրանքանիշը ձգտում է ընդլայնել ապրանքների տեսականին Չինաստանում: Խանութը գտնվում է քաղաքի գլխավոր առեւտրային փողոցի՝ Նանջինգ Լուի հարեւանությամբ գտնվող շենքում։ Բուտիկը բացվել է նոյեմբերի 28-ին եւ այցելուների համար հասանելի կլինի միայն պայմանագրի շրջանակներում։ Louis Vuitton-ը՝ LVMH խմբի առաջատար բրենդն է եւ նախատեսում է մի քանի ամիս փորձաշրջանով աշխատել՝ նախքան խանութի մշտական գործունեությանը անցնելը:

luis.jpg (146 KB)

Louis Vuitton-ի աշխատակիցներից մեկը նշել է, որ Կամպանա եղբայրների նախագծած աթոռն արժե մոտ 94 000 եվրո, իսկ փոքր լամպը՝ մոտ 1400 եվրո։

«LVMH-ը փորձում է վերադիրքավորվել որպես ժամանակակից շքեղ ապրանքանիշ», - ասում է ապրանքանիշի վերլուծաբանը:

Լուսանկարը՝ Gazeta.Ru



© NEWS.am STYLE