Իվան Ուրգանտը մեկնաբանել է «Յոլկի 9» ֆիլմում իր բացակայությունը

22:13   29 նոյեմբերի, 2022

Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը մեկնաբանել է «Յոլկի 9» ֆիլմում իր բացակայությունը, գրել է НСН ռադիոկենտրոնն իր տելեգրամյան ալիքում։

Դերասանը նշել է, որ չի իմացել նախագծում իր բացակայության մասին. «Անկեղծ կլինեմ, ես հենց նոր ձեզանից իմացա, որ այս տարի չեմ նկարահանելու: Կհասկանամ, ինչ պետք է անեմ... Ինձ տարօրինակ եւ անհարմար դրության մեջ դրեցիք: Ես հույս ունեի, որ եւս մեկ ամիս կնկարահանվեմ։ Սակայն, ըստ երեւույթին, ո՛չ»:

Նա կատակել է՝ նշելով, որ նախագծի սցենարիստ Եվգենի Կուլիկը որոշել է վերջ տալ իր փայլուն դերասանակն կարիերային:

Ավելի վաղ Կուլիկը հայտնել էր, որ Ուրգանտը նախագծից դուրս է մնացել սցենարային աշխատանքների ընթացքում:



© NEWS.am STYLE