«Մարդը հետաքրքիր աշխարհներ ունի... ». Քրիստինա Կարապետյանը նոր հրապարակում է արել (ֆոտո)

12:54   30 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր հրապարակում է արել: Նա «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեղադրված լուսանկարին կից անդրադարձել է մարդկային աշխարհներին:

hg.JPG (137 KB)

Մարզասրահից հրապարակված լուսանկարում Քրիստինան կրում է կաթնագույն սպորտային տաբատ, վարդագույն շաիկ եւ ջինսե բաճկոն: Իր տեսքն ամբողջացնելու համար դերասանուհին նախապատվությունը տվել է վարդագույն սպորտային գլխարկին եւ սպորտային կոշիկներին:

«Մարդը հետաքրքիր աշխարհներ ունի ինչպես հոգում, այնպես էլ մարմնում», - լուսանկարին կից գրել է Քրիստինա Կարապետյանը:

Քրիստինա Կարապետյան-1.jpg (158 KB)

Ավելի վաղ դերասանուհին բնական կերարով լուսանկար էր հրապարակել: Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու առանց շպարի էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում ծղոտե գլխարկը։ «Քրիստինա»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE