1985 թվականի այս օրը մահացել է ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր եւ բանաստեղծ Մարկ Արյանը, ով համերգներով հանդես է եկել նաեւ Հայաստանում

16:52   30 նոյեմբերի, 2022

Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր եւ բանաստեղծ Մարկ Արյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում ապրող լիբանանահայերի ընտանիքում, որոնք Մալաթիայից գաղթել էին Թուրքիա, ապա Լիբանան եւ վերջապես հանգրվանել Ֆրանսիայում:

Երգիչը լավ է տիրապետել լեզու սովորելու հմտություններին եւ իմացել է 9 լեզու, իսկ 18 տարեկանում կենտրոնացել է երաժշտության վրա:Վալանսում նա հաճախել է երաժշտական եւ դաշնամուրի դասընթացների ու սկսել է երգել: 1957 թվականին նա տեղափոխվել է Փարիզ, իսկ 1963-ին մեկնել Բելգիա, որտեղ քույրերից մեկը գիշերային ակումբ է ունեցել: Ակումբում Մարկի երգերը լավ համբավ են ձեռք բերում եւ նա հաստատվում է Վաթեռլոոյում, ապա անցնում Օհայն:

Մարկ Արյանը մեծ համբավ է ձեռք բերել Մերձավոր Արեւելքում`հատկապես Լիբանանում եւ Սիրիայում, որտեղ հայերեն էր երհում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում:

1968 թվականին երաժիշտը այցելել է Խորհրդային Միություն՝ համերգներ ունենալով Մոսկվայում եւ Երեւանում:

Մարկ Արյանը մահացել է 1985 թվականին Բելգիայում՝ սրտի կաթվածից:



© NEWS.am STYLE