Էնդի Ուորհոլի հեղինակային «Եղիսաբեթ II» դիմանկարը վաճառվել է ռեկորդային 855 հազար դոլարով

10:27   30 նոյեմբերի, 2022

Եղիսաբեթ II-ի դիմանկարը, որն արվել է Էնդի Ուորհոլի կողմից, աճուրդում վաճառվել է  ռեկորդային 855 հազար դոլարով, հայտնում է Artnews-ը:

eliz.jpg (155 KB)

Կտավը վաճառվել է բերվել Տորոնտոյի Heffel աճուրդի տանը. նմուշի նախնական արժեքը եղել է 373 հազար դոլար: Դիմանկարը ստեղծվել է 1985 թվականին՝ լուսանկարչական մետաքսանման տեխնիկայի միջոցով։ Աշխատանքի հիմքում եղել է Պիտեր Գրուժոնի կողմից 1977 թվականին արված թագուհու լուսանկարը, երբ Եղիսաբեթ II-ը նշում էր իր գահ բարձրանալու արծաթե հոբելյանը։ Կտավը, որը ներառված է եղել «Իշխող թագուհիները» ստեղծագործությունների շարքում, Ուորհոլը պատել է ադամանդի փոշով։

Լուսանկարը՝ Էնդրյու Մեթյուզ/ AP



© NEWS.am STYLE