«Հարեւաններ» սերիալի դերասանուհի Քեյթ Քելթին քաղցկեղ ունի

12:09   30 նոյեմբերի, 2022

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Քեթլին, ով հայտնի է «Հարեւաններ» սերիալում Միշել Սքալի կերպարով, քաղցկեղ ունի. դերասանուհու մոտ 4-րդ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, գրում է Daily Mail- պարբերականը:

Լրատվամիջոցի հայտնած տեղեությունների համաձայն`ուռուցքը տարածվել է դերասանուհու մարմնի այլ մասերում, այդ թվում՝ ավշային հանգույցների, արյան ու կոնքի ոսկորների շրջանում։ Քեթլին այս շաբաթ քիմիաթերապիա պետք է սկսի։ Նա ստիպված կլինի երեք շաբաթը մեկ անցնել դրա միջով, ինչպես նաեւ ճառագայթային թերապիայի եւ վիրահատության կարիք ունենալ:

Քեյթ Քելթին հայտնի է «Հարեւաններ», «Կապույտ կրունկներ» եւ այլ նախագծերից։ 2008 թվականին նա ավարտել է դերասանական կարիերան եւ դարձել իրավախորհրդատու։

Լուսանկարը` Սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE