Մոսկվայում կտեղադրվի Յուրի Շատունովի հուշարձանը

19:08   30 նոյեմբերի, 2022

Մոսկվայում կկանգնեցնեն ռուսական էստրադային երգիչ, «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի հուշարձանը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հուշարձանը կկանգնեցվի արտիստի գերեզմանի մոտ, որը գտնվում  է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը: Այն կտեղադրվի մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ լրանում է Շատունովի 50-ամյակը: Լուրը հաստատել է Շատունովի ներկայացուցիչ Արկադի Կուդրյաշովը՝ նշելով, որ հուշարձանի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են: Կուդրյաշովը, սակայան, չի հստակեցրել, թե ով է քանդակագործը:

Հիշեցնենք, որ Շատունովը մահացել էր հունիսի 23-ին՝ 48 տարեկանում սրտի կանգից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մարմնի մի մասը հոււղարկավորվելու է Գերմանիայում:

Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրանում 1973թվականին: Ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան է եղել, իսկ 11 տարեկանում կորցրել է մորը։ Նա իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը, որտեղ էլ հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին եւ սկսվել է «Լասկովիյ մայ» խմբի պատմությունը: Նրանց գլխավոր հիթերից են՝ «Սպիտակ վարդեր», «Ամառ» եւ այլ հայտնի երգեր:



© NEWS.am STYLE