Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը`ըստ «Գոթամ» մրցանակաբաշխության

15:30   30 նոյեմբերի, 2022

Հայտնի են 32-րդ «Գոթամ» մրցանակաբաշխության հաղթողները, գրում է Variety ամսագիրը:

«Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Դեն Կվանի եւ Դանիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» նախագիծը, «Երկրորդ պլանի լավագույն դերասան»-ը՝ նույն ֆիլից Կե Հույ Կվանն է, իսկ «Առաջին պլանի լավագույն դերասան»-ը Դանիել Դեդվայլերն է՝ «Թիլլ» ֆիլմի համար։

Շառլոտա Ուելսը, ով նկարահանել է «Իմ արեւ» ֆիլմը, արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին։ Լավագույն սցենարի համար մրցանակի է արժանացել Թոդ Ֆիլդը՝ «Թառ» ֆիլմ համար։ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձությունը» դրաման, իսկ վավերագրական ֆիլմ անվանակարգում՝ «Ամեն ինչ շնչում է» նախագիծը: Մրցանակ է շնորհվել նաեւ դերասան Բեն Ուիշոուին՝ «Դա ցավոտ կլինի» հեռուստասերիալում ունեցած լավագույն դերակատարման համար։

Նախորդ մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն նախագիծ» էր ընտրվել «Կաղամարի խաղը»-ը: Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել էր Մեգի Ջիլենհոլի «Տարօրինակ դուստրը» նախագիծը, որը մրցանակի էր արժանացել նաեւ «Լավագույն սցենար» անվանակարգում։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE