Կիրկորովը երեխաների աչքի առաջ հայհոյել է Մարիա Շուկշինային

17:49   30 նոյեմբերի, 2022

Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը երեխաների աչքի առաջ հայհոյել է դերասանուհի Մարիա Շուկշինային, գրում է «Московский комсомолец»-ը:

Լրատվականի տվյալներով`միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում, որտեղ դերասանուհին հեգնել է «Ճակատագրի ինքնահեգնանք» ֆիլմում Իպոլիտի դերի Կիրկորովի մեկնաբանությունը`նշելով, որ նրան ավելի վայելուչ կլիներ Նադիայի դերը:

Կիրկորովը, հակառակ իր երեխաների ներկայության, հայհոյել է դերասանուհուն:

Ավելի վաղ երգիչը նշել էր, որ ֆիլմի նոր տարբերակում Իպոլիտի կերպարը չի փոփոխի. «Իմոլիտի իմ մարմնավորումը բաձարձակ միտք չունի վերափոխել կերպարը: Մեծն Յուրի Վասիլեւիչ Յակովլեւի դերակատարումից հետո դա անհնար է: Իմ հերոսը ավելի շատ երազանքների իրականացում  է հիշեցնում»:

Լուսանկարը` Facebook



© NEWS.am STYLE