Հագուստի 2022 թվականի ամենահայտնի ապրանքանիշը ըստ Lyst-ի

22:22   30 նոյեմբերի, 2022

Նորաձեւության սպառողների վարքագծի վերլուծություն իրականացնող Lyst հարթակը նշել է 2022 թվականի տվյալներով հագուստի ամենահայտնի ապրանքանիշը։

Հետազոտության համաձայն՝ առաջատարը իտալական Miu Miu ապրանքանիշն է, որը պատկանում է Prada նորաձեւության տանը։ Lyst-ի համաձայն`հատկապես արդիական են ապրանքանիշի կիսաշրջազգեստները, պայուսակները, բալետային կոշիկները։ Ապրանքանիծը նախընտրել են բազմաթիվ հայտնի դեմքեր, ինչպիսիսք են Euphoria սերիալի աստղ Սիդնի Սվինին եւ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը։

Տղամարդկանց հագուստի հավաքածուները նույնպես ուշադրության կենտրոնում են հայտնվել՝ ավելի քան 23 միլիոն դիտումներ ունենալով TikTok-ում: Տարեսկզբից վերոնշյալ ապրանքանիշի նմուշների վերաբերյալ որոնումների թիվն աճել է 34 տոկոսով։

Լուսանկարը՝ Miu Miu



© NEWS.am STYLE