Ռիհաննայի ապրանքանիշը տեղեկատվության անվտանգության համար ավելի քան 1 միլիոն դոլար կվճարի

18:30   30 նոյեմբերի, 2022

Ռիհաննայի Savage x Fenty ապրանքանիշը 1,2 միլիոն դոլար կվճարի՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցում հաճախորդներին մոլորեցնելու վերաբերյալ դատական հայցերը կարգավորելու համար, գրում է WWD-ը:

Հայցերը ներկայացվել են 2022 թվականի օգոստոսին Կալիֆորնիայում: Ըստ դատական փաստաթղթերի`ընկերությունը հաճախորդներից տվյալները է թաքցրել եւ չի տեղեկցարել VIP քարտերի սեփականատերերից գանձվող կանոնավոր վճարի մասին։ Ինտերներային ընկերություններին պահանջ է ներկայացվել`մեքենայական գանձումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար:

Բացի այդ ապրանքանիշը մեքենայաբար անդամակցության ժամանակի երկարաձգման համաձայնություն չի ստացել, սակայն հաճախորդներից միջոցներ են գանձվել, նույնիսկ եթե նրանք նոր գնումներ չեն կատարել։

Ընկերությունը աշխատանքներ է տանում հետքննությունն իրականացնող մարմնի հետ, ինչպես նաեւ որոշ փոփոխություններ է կատարել իր կայքում: Բացի այդ Savage x Fenty-ը համաձայնվել է 1, 2 միլիոն դոլար վարչական տուգանք մարել, ինչպես նաեւ վճարել 50 հազար դոլար արժողությամբ դատական ծախսերը: Եւս 150 հազար դոլար փոխհատուցում կտրվի Կալիֆորնիայում բնակվող VIP հաճախորդներին:



© NEWS.am STYLE