Ծագումով ուկրաինուհի Միլա Կունիսը սկանդալի առիթ է տվել`բորշը ռուսական ուտեստ կոչելով

16:11   30 նոյեմբերի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը նոր հարցազրույց է տվել Harpers Bazaar-ին, որում բորշն անվանել է ռուսական խոհանոցի ուտեստ: Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի յութուբյան ալիքում:

«Սա անհավանական կերակուր է, որը պատրաստում է մայրս: Ռուսական ճաշատեսակները միշտ շատ սննդարար են: Կարելի է սկսել պելմենիներից ապա անցնել բորշին, որը ռուսական բազուկով ապուր է», - ասել է դերասանուհին եւ հավելել, որ ռուսները սիրում են ապխտած ձուկ:

«Ռուսներ, օհ, ուկրաինացիներ... մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ես այլեւս չգիտեմ, թե ինչպես կոչեմ ինձ», - իր խոսքը եզրափակել է Միլա Կունիսը:

Յութուբյան ալիքում հետեւորդները մեկնաբանություններ են թողել՝ գրելով. «Միլան մտածում էբոլոր ռուսների պես. բոլոր ուտեստները ռուսական են:Նա նույնիսկ չգիտի, որ ռուսականը կաղամբով ապուրն է, իսկ բորշը ուկրաինական է: Նա ծնվել է Ուկրաինայում, սակայն ոչինչ չգիտի իր երկրի մասին: Գնա ռուսական ուսեստներ կեր, դա քեզ հարմար է»:

Նշենք, որ Միլենա Մարկովնա Կունիսը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 14-ին Չեռնովցիում՝ հրեական ընտանիքում։ Մայրը՝ Էլվիրան, ֆիզիկայի ուսուցչուհի է եղել, ապա ստանձնել դեղատան պատասխանատուի պաշտոնը: Հայրը՝ Մարկ Բորիսովիչը, աշխատել է Չեռնովցիի «Լեգմաշ» գործարանում՝ որպես ինժեներ-մեխանիկ, իսկ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո տաքսի է վարել: Միլան ունի ավագ եղբայր՝ Մայքլը։ Դերասանուհու մայրենի լեզուն ռուսերենն է։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE