«Wednesday» սերիալը դարձել է ամենահաջողակը Netflix-ի անգլալեզու շոուների շարքում

20:29   30 նոյեմբերի, 2022

Trevor Decker News-ը նշում է, որ Netflix հոսքային ծառայությունում թողարկվելուց անմիջապես հետո «Wednesday» սերիալը դարձել է ամենահաջողակը անգլալեզու շոուների շարքում: Նախկինում ամենահաջողակը «Տարօրինակ դեպքեր» սերիալի 4-րդ եթերաշրջանն էր:

Սերիալի թողարկումից մեկ շաբաթ անց այն ունեցել է 341,2 միլիոն դիտում: Netflix հոսքային ծառայությունից հայտնել են, որ Ջեննա Օրտեգայի մասնակցությամբ սերիալը, որի պրոդյուսերներն են Թի Բերթոնը, ԱԼ Գաֆը եւ Մայլզ Միլարը, դիտելիության տեսանկյունից 81 երկրներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Նախագիծը թողարկվել է Netflix հոսքային ծառայությունում նոյեմբերի 23-ին: Նկարահանվել են Քրիստինա Ռիչին, Գվենդոլին Քրիստին, Լուիս Գուսմանը եւ այլոք:

Լուսանկարը՝ Netflix



© NEWS.am STYLE