5 բան, որոնք աղքատություն եւ դժբախտություն են բերում տուն

21:12   1 դեկտեմբերի, 2022

1. Կոտրված ապակիներ: Դա կարող է լինել ճաքած ապակի, կոտրված հայելի կամ կոտրված բռնակով բաժակ: Տանը դրանք մի պահեք, քանի որ կոտրված ապակին պաշտպանության մեջ ճեղք է նշանակում:

2. Հին իրեր: Մաշված հագուստ, թերթեր կամ ամսագրեր, որոնք այլեւս չեք կարդալու. այս ամենի տեղն անցյալում եւ աղբանոցում է: Եթե հագուստը, որն այլեւս չեք չափով չէ, բայց չեք կարողանում դեն նետել, ավելի լավ է բարեգործության փոխանցեք:

3. «Մեռած» իրեր: Դրանց թվում առաջինը չորացրած ծաղիկներն են, թեեւ շատ տնտեսուհիներ սիրում են նման կոմպոզիցիաներ: Այս ցանկում կարելի է ներառել նաեւ կենդանիների խրտվիլակները, չորացրած թիթեռները կամ բզեզները, կենդանիների կոտոշներն ու եղջյուրները, թռչունների փետուրները: Իհարկե՝ կանոններից բացառություններ նույնպես լինում են. եթե սիրելի դուստրը մանուկ տարիքում չորացրած ծաղիկների հավաքածու է նվիրել, եւ այն պահում եք սեղանի դարակում, ոչ մի վնաս դրանից չի լինի: Նույնն է նաեւ փետուրների կամ եղջյուրների պարագայում, որոնք զարդարում են տունը, բայց սպանված կենդանիներից չեն վերցվել: Արձակուրդից բերված խեցիները պետք է պահեն նրանք, ովքեր կանոնավորապես խնամում են դրանք: Մնացյալ ամեն ինչ հարկավոր է բաժանել կամ դեն նետել: Աղբանոցի հավակնորդ են նաեւ չորացած տնային բույսերը:

4. Ցանկացած բան, որը չեք օգտագործել ավելի քան երեք տարի: Եթե անգամ այն բացարձակ նոր է, լճացած էներգետիկան սկսում է կուտակվել դրանում: Կա՛մ դրան երկրորդ կյանք տվեք, կա՛մ մտածեք: Գուցե արժե ինչ-որ տեղ տանել սեղանը, որի շուրջ չեք նստել արդեն տասը տարի, եւ զեղչով գնված տաբատը, որը նոր է, բայց վստահաբար փոքր կամ մեծ:

5. Մանր աղբը գրպանում կամ դրամապանակում: Փոքրից էլ սկսվում է մեծը: Հազիվ թե այդ կոնֆետի թղթերն ու տոմսերը երջանիկ են

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE