Հայտնի է գումարի չափը, որը Քանյե Ուեսթը որպես ալիմենտ վճարելու է Քիմ Քարդաշյանին

13:39   30 նոյեմբերի, 2022

Քանյե Ուեսթի նախկին կինը նրանից ամսական 200 հազար դոլար կստանա որպես ալիմենտ, հայտնում է BBC-ն։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծության հարցում համաձայնության են եկել, ըստ որի ռեփ կատարողը պարտավոր է իր նախկին կնոջը ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ վճարել։ Բացի այդ, երաժիշտը պետք է հոգա չորս երեխաների կրթության եւ պաշտպանության հետ կապված ծախսերի 50%-ը։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն, երեխաների բարեկեցության վերաբերյալ կարեւոր որոշումներ կայացնելիս երկու կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ, իսկ վեճի դեպքում դիմեն հոգեբանի խորհրդին։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին եւ ունեցել չորս երեխա ունի՝ 9-ամյա Նորթը, 7-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն եւ 3-ամյա Փսալմը։ 2021 թվականի փետրվարին հեռուստաաստղը ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով, որ տարաձայնություններ ունեն:

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE