«Մենք չգիտեինք, որ նա մահանալու է». Վիրջիլ Աբլոյի այրին նրա մահից հետո առաջին հարցազրույցն է տվել

23:01   30 նոյեմբերի, 2022

Դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահից մեկ տարի անց նրա այրի Շենոն Աբլոն առաջին հարցազրույցն է տվել The New York Times-ին՝ խոսելով իր կյանքից:

Աբլոն նշել է, որ դիզայներն իր հազվագյուտ սրտի հիվանդության մասին իմացել է 2019 թվականի հուլիսին, սկայան ցանկացել է գաղտնի պահել`որպեսզի մարդիկ նրա համար չանհանգստանան:

«Մենք չգիտեինք, որ նա մահանալու է», - խոստովանել է Շենոն Աբլոն: Ընտանիքը չի սպասել, որ չարորակ ուռուցքն այդքան արագ կզարգանա։

Նա խոստովանել է, որ համաճարակն ու դրան հաջորդած սահմանափակումները ի օգուտ ընտանիքի են եղել, քանի որ նրանք դիզայների կյանքի վերջին երկու տարիները միասին են անցկացրել Վիսկոնսիի իրենց տանը:

«Գիտեմ, որ համաճարակը դժվար ժամանակ էր շատերի համար, սակայն մեր պարագայում Վիրջիլը ստիպված չէր արդարացումներ գտնել եւ դուրս գալ: Ոչ ոք ոչ մի տեղ գնալ չէր կարող եւ մենք կարողացել են վերջին երկու տարիները միասին անցկացնել», - ասել է դիզայների այրին։

Նա նշել է, որ ամուսնուն կորցնելու ցավը փոխել է իր ուղեղի աշխատանքը եւ առաջին վեց ամիսների ընթացքում նրա կարճատեւ հիշողությունը վատ վիճակում է եղել:



© NEWS.am STYLE