Վարուժան Մարգարյանի լուսանկարները Թիֆլիսից (ֆոտո)

19:51   30 նոյեմբերի, 2022

Դերասան Վարուժան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել: «Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերն արվել են Թիֆլիսում:

View this post on Instagram

A post shared by (@varuj.margaryan)

Լուսանկարներում դերասանը պաղպաղակ է վայելում, ինչին կից գրել է. «Ես ու մառոժնիի հանդեպ իմ լյուբովը Թիֆլիսում: Հատուկ չի, ուղղակի ուշադիր նայում եմ,որ մասից ա հալում»:

Ավելի վաղ Վարուժանը News.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում բլից հարցերի միջոցով որոշ բացահայտումներ էր արել իր մասին: Դերասանը նշել էր, որ սիրում է օրը երաժշտությամբ սկսել, սիրում է կարդալ, իսկ երեկոներն անցկացնել ընկերական միջավայրում: Նա ինքն իրեն ներկայացրել էր, որպես մունաթ տղա՝ շեշտելով, որ չի սիրում դատարկ, անիմաստ եւ մեծամիտ աղջիկներին:



© NEWS.am STYLE