Սերժ Ավետիքյանը դարձավ 67 տարեկան

12:35   1 դեկտեմբերի, 2022

Այսօր ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի ծննդյան 67-րդ տարեդարձն է:

News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Դերասանը ծնվել է Երեւանում՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Ֆրանսիա գաղթած, ապա հայրենադարձված ընտանիքում: Երեւանում հաճախել է ֆրանսիական դպրոց եւ 1970 թվականին ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա:

Ֆրանսիայում ապագա կինոռեժիսորը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում, ապա հիմնել է իր թատերախումբը եւ միաժամանակ սկսել ֆիլմեր նկարել: Դերասանական կարիերան սկսվել է 1978 թվականին՝ «Մենք միակ մարդիկ էինք» ֆիլմով:

Մինչեւ 2000 թվականը նրա նկարահանած ֆիլմերը մեծամասամբ արտադրվել էր հենց իր կինոընկերության կողմից, որոնցից են՝ «Հետդարձ չկա» (1982, Ժակ Քեբադյանի հետ), «Terra emota» (2000, Լևոն Մինասյանի հետ),  «Փարաջանով» (2013, Օլենա Ֆետիսովայի հետ) եւ այլ բազմաթիվ գործեր: Խաղացել է նաեւ բազմաթիվ ֆրանսիական եւ հայկական ֆիլմերում:

2005 թվականին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում Սերժ Ավետիքյանի «Հիասքանչ մի առավոտ» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի: 2010 թվականին «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի համար Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու», իսկ 2014-ին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Փարաջանով» ֆիլմի համար:



© NEWS.am STYLE