Լուսինե Թովմասյանը արխիվային կադրեր է հրապարակել՝ շնորհավորելով Հեռուստատեսության աշխատակցի օրը

10:19   1 դեկտեմբերի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հեռուստատեսության աշխատակցի օրվան:

Գեղեցկուհին արխիվային կադրեր է հրապարակել Հանրային հեռուստաընկերության 2007 թվականի օրացույցից, որոնց վրա ինքն է պատկերված:

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Հրապարակված լուսանկարներին կից գեղեցկուհին Լուսինեն գրել է. «Շնորհավոր Հեռուստատեսության աշխատակցի օրը: Ինչ եմ գտել իմ արխիվից. 2007 թվականի հանրային հեռուստաընկերության օրացույցից կադրեր»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ Հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը, հիմնադրվել է «Ադամյան» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կպարգեւատրի ոլորտի լավագույններին ու հանրությանը կներկայացնի հայկական հեռուստատեսության ձեռքբերումները։



© NEWS.am STYLE