«Եթե խաղաղ եք, ապա դուք ապրում եք ներկայում». Մանո Գրիգորյանը ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

11:49   1 դեկտեմբերի, 2022

Պարուհի Մանո Գրիգորյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել`ամուսնու եւ դստրերի մասնակցությամբ:

View this post on Instagram

A post shared by Mano Grigoryan (@mano_grigoryan_official)

Տեսանյութը բաղկացած է բազմաթիվ լուսանկարներից, որոնցում ընտանիքի անդամները գրկախառնվում են, ժպտում եւ ծիծաղում:

«Եթե ընկճված եք, ապա դուք ապրում եք անցյալում։ Եթե անհանգիստ եք, ապա դուք ապրում եք ապագայում։ Եթե խաղաղ եք, ապա դուք ապրում եք ներկայում։ Ներկայում ամեն ինչ լավ է», - հրապարակմանը կից գրել է Մանո Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մանո Գրիգորյանն ու ամուսինը`դերասան Սարգիս Գրիգորյանը, տեւական ժամանակ է ինչ երեխաների հետ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում:



© NEWS.am STYLE