«Միայն քեզ ունենալու համար արժեր աշխարհ գալ». Ալեքսանդր Բաբասյան (ֆոտո)

13:37   1 դեկտեմբերի, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Դերասանն ու որդին ամանորյա զարդարանքներով են շրջապատված եւ գրկախառնված են:

View this post on Instagram

A post shared by Alexandr Babasyan (@alexandrbabasyan)

«Միայն քեզ ունենալու համար, միայն քեզ գրկելու ու համբուրելու համար, միայն քեզ սիրելու եւ քո կողմից սիրվելու համար արժեր աշխարհ գալ իմ միակ սեր Ալեքսանդր Ժունիոր», - հրապարակմանը կից գրել է դերասանը:

Նշենք, որ դերասանը հաճախ է որդու մասնակցությամբ հրապարակումներ անում եւ խոսում նրա հանդեպ իր սիրո մասին:

Ավելի վաղ Ալեքսանդրը կրկին ջերմ գրկախառնված լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով. «Ամեն մարդու տրված չէ ապրել ու զգալ երեխայի գերբնական սերը…»:



© NEWS.am STYLE