Շքեղն ու հարմարավետը՝ մեկ հասցեում․ Երեւանի կենտրոնում բացվել է HENDERSON նորաձեւության տան ֆլագման սրահը (ֆոտո)

14:38   1 դեկտեմբերի, 2022

Նորաձեւ, հարմարավետ, շքեղ եւ առօրյա․ այս ամենը համադրված է մեկ հասցեում՝ Սայաթ-Նովա 8, որտեղ օրերս բացվեց տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների HENDERSON նորաձեւության տան ֆլագման սրահը։ 

Ռուսաստանի Դաշնության՝ տղամարդկանց հագուստի խոշորագույն մանրածախ ցանց հանդիսացող HENDERSON-ը ներկայացնում է տղամարդկանց զգեստապահարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ եւ տանը կրելու հագուստ), ինչպես նաեւ HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ եւ HENDERSON Pour Homme օծանելիք։

2-1.JPG (213 KB)

Ընդարձակ խանութ-սրահում յուրաքանչյուր տղամարդ կարող է գտնել իր ճաշակին եւ կազմվածքին համապատասխան հագուստ, որը կօգնի ընդգծել յուրահատկությունն ու անհատական ոճը։

«Մեր նոր ռազմավարության շրջանակներում դուրս ենք գալիս միջազգային շուկա, եւ Հայաստանից սկսելու որոշումը պայմանավորված է մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքները մեր ծննդավայրում կիրառելու ցանկությամբ։ Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար»,- ասաց ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանը:

3.jpg (187 KB)

HENDERSON-ում գնումները ոչ միայն հաճելի, այլեւ հարմար եւ արդյունավետ են․ Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող ֆլագման սրահում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել HENDERSON Su Misura անհատական կարի ծառայությունից՝ ըստ անհատական չափսերի՝ կարել կոստյում, վերարկու կամ վերնաշապիկ, կամ էլ ըստ իրենց կազմվածքի՝ ձեւափոխել խանութ-սրահից գնած հագուստը։ Յուրահատուկ ապրանքներ ստեղծելու համար տեսականիում ներկայացված են գործվածքներ իտալական ու եվրոպական առաջատար գործարաններից (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason եւ այլն), այդ թվում՝ ավելի քան 5000 տեսակի բրդյա գործվածքներ։ 

4.jpg (192 KB)

Ի դեպ, անհատական պատվերներ կարող են կատարել ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք․ բրենդն առաջարկում է կանացի վերնաշապիկներ կարելու ծառայությունը։ 

HENDERSON-ը Հայաստանում ներկայացված կլինի բոլոր առանցքային առեւտրի կենտրոններում։  Նորաձեւության տան նոր սրահները Երեւանում եւ Գյումրիում նախատեսվում է բացել 2023-2024 թվականներին։

5.JPG (213 KB)

Հայաստանում Նորաձեւության տան հաճախորդները նաեւ կկարողանան օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։ Ընկերության նպատակը տղամարդկանց հագուստի հայկական մանրածախ շուկայում առաջատար դիրք զբաղեցնելն է։ 

Հայաստանում եւ Ռուսաստանում բրենդը կպահպանի միասնական գնային քաղաքականություն, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։  

6.jpg (168 KB)

Մոտ 30 տարվա ընթացքում HENDERSON-ը դարձել է Ռուսաստանում տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների խոշորագույն ռիթեյլեր եւ առաջարկում է տղամարդկանց ժամանակակից հագուստ ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչեւ Գրոզնի: HENDERSON-ն այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում:

7.jpg (172 KB)

8.jpg (123 KB)



© NEWS.am STYLE