«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի ռեժիսորը խոսել է նախագծի հաջողության վերաբերյալ Կիրա Նայթլիի կասկածների մասին

18:07   1 դեկտեմբերի, 2022

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կասկածել է, որ 2003 թվականին թողարկված «Կարիբյան ծովի ծովահենները. Սեւ մարգարտի անեծքը» ֆիլմը հաջողություն կունենար: Այս մասին նախագծի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսի խոսքերը մեջբերել է ETONlin-ը:

Ըստ «Love Actually» (2003) ֆիլմի ռեժիսորի, որում նկարահանվել է այն ժամանակ դեռեւս 18-ամյադերասանուհին, Նայթլին համոզված էր, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի առաջին մասը տոմսարկղերում հաջողություն չի գրանցի։

«Նա ասաց. «Չեմ կարծում, որ ֆիլմը հաջողություն կունենա: Սա ֆիլմ է ծովահենների մասին, որոնք միշտ ձախողվում են», - հիշել է Քերթիսը:

Հակառակ ֆիլմի հաջողության վերաբերյալ Նայթլիի կասկածներին՝ այն կինովարձույթում հավաքել է ավելի քան 654 միլիոն դոլար, իսկ շարունակությունը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալի սնդուկը» ֆիլմը, դարձել է շարքի ամենաեկամտաբեր մասը՝ վաստակելով 1,06 միլիարդ դոլար:



© NEWS.am STYLE