Բիլլի Այլիշը մեկնաբանել է «Էյֆորիա»-ի երրորդ եթերաշրջանին իր մասնակցության մասին լուրերը

21:53   1 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը Vanity Fair-ին տված հարցազրույցում հերքել է «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանին իր մասնակցության մասին լուրերը։

Լուրերը տարածվել էին սոցցանցերում՝ շոուի երկրպագուների շրջանում: Երգչուհին նշել է, որ նման առաջարկ չի ստացել. «Իմ մասին ամենատարածված խոսակցությունն այն է, որ ես նկարահանում եմ «Էյֆորիա» -ի երրորդ եթերաշրջանում: Դա սխալ է՝ հակառակ դրան, կցանկանայի: «Էյֆորիան» պարզապես կրակոտ սերիալ է»:

Նախագիծը, որի ռեժիսորը Սեմ Լեւինսոնն է պատմում էդպրոցականների եւ նրանց հանդիպող կյանքի մարտահրավերների մասին՝ ներառյալ թմրանյութեր, բացասական հարաբերություններ: Սերիալում նկարահանվել են Զենդայան, Մոդ Ապատոուն, Էնգուս Քլաուդը, Էրիկ Դեյնը եւ այլոք:



© NEWS.am STYLE